211652_close_icon
views-count766 դիտում article-date 14:53 05-05-2015

Դոնեցկի և Լուգանսկի ղեկավարները պաշտոնապես հրավիրվել են Մինսկում Կոնտակտային խմբի հանդիպմանը

Դոնեցկի և Լուգանսկի ինքնահռչակ հանրախետությունների ղեկավարներ Ալեքսանդր Զախարչենկոն և Իգոր Պլոտնիցկին պաշտոնապես հրավիրվել են մայիսի 6-ին Մինսկում կայանալիք Կոնտակտային խմբի հանդիպմանը, հաղորդում է Interfax-ը: Վերջիններիս ուղարկված հրավերքները գրված են ռուսերեն լեզվով: Միևնույն ժամանակ Զախարչենկոն կասկած է հայտնել հանդիպման դրական ելքի վերաբերյալ: «Ես և Պլոտնիցկին մի շարք առաջրկներ ենք ուղարկել ուկրաինացի գործընկերներին, սակայն չեմ կարծում, որ Մինսկում տեղի ունենալիք հանդիպման արդյունքները դրական կլինեն: Առաջին հերթին Ուկրաինան ցանկանում է վերանայել ռազմական հարցերը, իսկ մենք ուզում ենք, որպեսզի վերանայվեն բոլոր հարցերը՝ և տնտեսական, և քաղաքական»,-ասել է նա:

Նմանատիպ նյութեր