Դոնեցկի ու Լուգանսկի ղեկավարները կոչ են արել Մերկելին ու Օլանդին պատժամիջոցներ սահմանել Կիևի դեմ
Լուգանսկի և Դոնեցկի ժողովրդական հանրապետությունների ղեկավարներ Իգոր Պլոտնիցկին և Ալեքսանդր Զախարչենկոն դիմել են Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդին և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելին` խնդրելով դադարեցնել Ուկրաինային ֆինանսական օգնության տրամադրումը, քանի դեռ այն չի ապաշրջափակելկ Դոնբասը:
Նրանք նաև պահանջել են, որպեսզի վերջինները Կիևին ստիպեն հետևել փետրվարի 12-ի Մինսկի պայմանավորվածություններին: