Ինչու էր ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրել. նիստը սկսվեց 2 պատգամավորների ծննդյան տոնի շնորհավորանքով
Կառավարության նախաձեռնությամբ հրավիրված ԱԺ-ի այսօրվա` մայիսի 5-ի արտահերթ նիստին, ինչպես փոխանցում է [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակիցը, ներկա էր 112 պատգամավոր:
ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը նշեց, որ կառավարությունը ներկայացրել է ԱԺ-ի արտահերթ նիստի անցկացման ընթացակարգի մասին որոշման նախագիծ, որով առաջարկվում է արտահերթ նիստի բոլոր օրերին գումարել 1.5 ժամ տեւողությամբ 3 նիստ: Առաջին ընդմիջման տեւողությունը 1 ժամ է, երկրորդ ընդմիջման տեւողությունը՝ 30 րոպե: Իսկ նիստերի սկիզբը՝ ժամը 12.00-ին:
ԱԺ-ն նիստը սկսվեց պատգամավորներ Արա Բաբլոյանի եւ Մելիք Մանուկյանի ծննդյան տոները շնորհավորելով: Լեւոն Զուրաբյանը հայտարարությամբ հանդես եկավ՝ ասելով, որ հալեպահայերի համար շատ ծանր վիճակ է ստեղծվել՝ առաջարկելով, որ ԱԺ-ն միջոցներ ձեռնարկի: Մտավախություն հայտնեց նաև, որ շուրջ 30 հազար հայեր կանգնած են ֆիզիկական ոչնչացման վտանգի առաջ: