2121 դիտում
14:52 01-01-2021
Հենրիխ Մխիթարյանն ամանորյա շնորհավորանքով ամփոփել է տարին
Իտալական «Ռոմայի» և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ամանորյա ուղերձ է հրապարակել սոցցանցերում:
«Covid 19-ը խաթարեց բնականոն կյանքը, այդ թվում՝ սպորտը: Այն ֆուտբոլից խլեց ամենագլխավորը՝ երկրպագուներին: Երբ երկրպագուները չեն կարողանում ստադիոններից հետևել խաղերին, դա ազդում է ֆուտբոլի դիտարժանության վրա: Աշխարհը վերադառնում է բնականոն կյանքի, բայց դեռ կան մարտահրավերներ, որոնց հաղթահարումը կնպաստի մարզիկների բարեկեցությանը:
Այս ամենն ազդել է նաև ինձ վրա, քանի որ Իտալիան այն երկրներից է, որն ամենաշատն է տուժել կորոնավիրուսից: Հուսով եմ, որ Իտալիան ամբողջովին կվերականգնվի այս արհավիրքից և դարձյալ իր գեղեցկությունը և տաղանդը կուցուցադրի աշխարհին:
Բացի այդ, 2020 թվականը շատ դաժան տարի էր իմ ազգի համար: Միավորված ազգերի կազմակերպությունը կոչ էր անում կանգնեցնել աշխարհի բոլոր պատերազմները, սակայն իմ երկրում պատերազմը շարունակվեց 44 օր: Հազարավոր կորսված կյանքեր, վիրավորներ, անտուն մնացած մարդիկ, գերիներ, միլիոնավոր չիրականացած երազանքներ:
Այդուհանդերձ, 2020 թվականն ինձ պարգևեց նաև դրական հույզեր, քանի որ հայր դարձա: Իմ սիրելի Հայաստան, ցանկանում եմ քեզ անվտանգություն և խաղաղություն: Այլևս ոչ մի երիտասարդ չպետք է վտանգի իր կյանքը: Իմ ազգին կոչ եմ անում լինել ամուր, օգտագործել երկրում առկա ներուժը, գիտելիքը և լինել միասնական: Չմոռանանք նաև մոմ վառել մեր անմահ հերոսների հիշատակին:
Սիրելի ընկերներ, նոր տարում ձեզ մաղթում եմ սեր, երջանկություն և հաջողություն: Թող երեխաներն ապրեն խաղաղ մոլորակում:
Շնորհավոր Նոր Տարի, կհանդիպենք խաղադաշտում:
Սիրում եմ ձեզ, ձեր՝ Մխիթարյան (Micki)»,- ասվում է շնորհավորանքում:
Հիշեցնենք, որ վերջերս Մխիթարյանը 10-րդ անգամ ճանաչվել էր Հայաստանի լավագույն ֆուտբոլիստ: Իտալիայի ընթացիկ առաջնության 14 տուրերում նա մասնակցել է 14 խաղի և դարձել 7 գոլի ու 6 գոլային փոխանցման հեղինակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1902 դիտում
19:35 08-03-2015
Տոնական ամսվա շնորհավորանքով «բացիկներ»՝ Երևանի երկնքում
1250 դիտում
12:56 05-05-2015
Ինչու էր ԱԺ-ն արտահերթ նիստ հրավիրել. նիստը սկսվեց 2 պատգամավորների ծննդյան տոնի շնորհավորանքով
Այս բաժնից
5553 դիտում
14:20 25-04-2024
ՀԿԿՖ-ն «Դինամո» մարզադահլիճում անցկացրեց Կիոկուշին կարատեի միջազգային «Գրան Պրի 2024» առաջնությունը
661 դիտում
23:32 24-04-2024
Հայաստանը ներկայացնող 4 բռնցքամարտիկ դուրս է եկել ԵԱ-ի կիսաեզրափակիչ