10693 դիտում
12:01 05-05-2015
15 տարվա ազատազրկում. Ադրբեջանում «դատեցին» Արսեն Բաղդասարյանին
Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանն այսօր շարունակեց շոուն՝ 15 տարվա ազատազրկման դատապարտելով ԼՂՀ քաղաքացի Արսեն Բաղդասարյանին, ով գերի է վերցվել 2014 թվականի դեկտեմբերի 26-ին:
Դատարանում հանդես են եկել «տուժածները»՝ հասարակ քաղաքացիներ և զինվորականներ և հայտարարել, որ համաձայն են դատավճռի հետ:
Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցել էին քրեական գործ՝ Ադրբեջանի քր.օր.-ի 218.2 (հանցավոր կազմակերպության անդամ լինելու), 29,120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120,2,7 (2 և ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, ռասսայական, կրոնական ատելության կամ թշնամանքի հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282,2 (պայթեցնելտ, հրդեհելտ կամ այլ գործողություններ, որոնք ուղղված են Ադրբեջանի Հանրապետության տնտեսական կայունությունը և պաշտպանունակությունը սասանելու նպատակով ձեռնարկությունների, սպառազինությունների, հաղորդակցության ուղիների, կապի փլուզմանը):
Նմանատիպ նյութեր
3947 դիտում
12:14 04-05-2015
Ադրբեջանում 18 տարվա ազատազրկում են պահանջում Արսեն Բաղդասարյանի համար
2411 դիտում
10:25 22-05-2015
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին
3291 դիտում
14:49 03-07-2015
ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Արսեն Բաղդասարյանին
Այս բաժնից
415 դիտում
15:51 19-05-2024
Գերմանիայի ՊՆ ղեկավարը հավելյալ 3,8 միլիարդ եվրո է խնդրում Ուկրաինայի համար
475 դիտում
15:32 19-05-2024
Սաուդյան Արաբիայի 89-ամյա միապետը հոսպիտալացվել է