211652_close_icon

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում պահվող Արսեն Բաղդասարյանին

views-count3612 դիտում article-date 14:49 03-07-2015
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Բաքվի գրասենյակի աշխատակիցները հունիսի 30-ին այցելել են Ադրբեջանում պահվող Արսեն Բաղդասարյանին: Ինչպես տեղեկացնում է apa գործակալությունը, այդ մասին հայտնել է Ադրբեջանի ԿԽՄԿ մասնաճյուղի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Իլահ Հուսեյնովը: ԿԽՄԿ-ի ներկայացուցիչների միջոցով Ա. Բաղդասարյանին նրա ընտանիքի անդամներից տեղեկություն է փոխանցվել: Հիշեցնենք, որ Արսեն Բաղդասարյանը գերեվարվել է 2014 թվականի դեկտեմբերի 26-ին: Նրան ադրբեջանական իշխանությունները անհիմն մեղադրանքներով դատապարտել են 15 տարվա ազատազրկման:

Նմանատիպ նյութեր