211652_close_icon
views-count2624 դիտում article-date 10:25 22-05-2015

ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Ադրբեջանում գերի պահվող Արսեն Բաղդասարյանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այցելել են հայ ռազմագերի Արսեն Բաղդասարյանին, ով 2014 թվականի դեկտեմբերի 26-ին հատել էր ադրբեջանական սահմանը և գերի ընկել: Այս մասին հաղորդում է Apa գործկալությունը: ԿԽՄԿ ներկայացուցիչները Արսենին են հանձնել նրա ընտանիքի նամակը: Վերջինս նույնպես իր ընտանիքին ուղղված նամակ է հանձնել ԿԽՄԿ-ին: Հիշեցնենք, որ մայիսի 5-ին Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանն 15 տարվա ազատազրկման է դատապարտել ԼՂՀ քաղաքացի հանդիսացող Ա. Բաղդասարյանին: Դատարանում հանդես էին եկել «տուժածները»՝ հասարակ քաղաքացիներ և զինվորականներ և հայտարարել, որ համաձայնվել էին դատավճռի հետ: Արսեն Բաղդասարյանի նկատմամբ հարուցել էին քրեական գործ՝ Ադրբեջանի քր.օր.-ի 218.2 (հանցավոր կազմակերպության անդամ լինելու), 29,120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120,2,7 (2 և ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, ռասսայական, կրոնական ատելության կամ թշնամանքի հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282,2 (պայթեցնելտ, հրդեհելտ կամ այլ գործողություններ, որոնք ուղղված են Ադրբեջանի Հանրապետության տնտեսական կայունությունը և պաշտպանունակությունը սասանելու նպատակով ձեռնարկությունների, սպառազինությունների, հաղորդակցության ուղիների, կապի փլուզմանը):

Նմանատիպ նյութեր