211652_close_icon

Ադրբեջանում 18 տարվա ազատազրկում են պահանջում Արսեն Բաղդասարյանի համար

views-count4088 դիտում article-date 12:14 04-05-2015
Ադրբեջանի Գյանջայի ծանր հանցագործությունների դատարանում շարունակվում է Արսեն Բաղդասարյանի «դատաքննությունը», հաղորդել է ադրբեջանական ANS հեռուստաալիքը: Հաղորդվում է, որ դատախազ Էլբեյ Ալլահվերդիևը պահանջել է Արսեն Բաղդասարյանին դատապարտել 18 տարվա ազատազրկման: Նրա նկատմամբ հարուցել են քրեական գործ՝ Ադրբեջանի քր.օր.-ի 218.2 (հանցավոր կազմակերպության անդամ լինելու), 29,120.2.1 (մի խումբ մարդկանց կողմից նախապես համաձայնեցված սպանության փորձի), 29, 120,2,7 (2 և ավելի մարդկանց դիտավորյալ սպանության փորձի), 29, 120.2.12 (ազգային, ռասսայական, կրոնական ատելության կամ թշնամանքի հողի վրա դիտավորյալ սպանության), 29, 282,2 (պայթեցնելտ, հրդեհելտ կամ այլ գործողություններ, որոնք ուղղված են Ադրբեջանի Հանրապետության տնտեսական կայունությունը և պաշտպանունակությունը սասանելու նպատակով ձեռնարկությունների, սպառազինությունների, հաղորդակցության ուղիների, կապի փլուզմանը):

Նմանատիպ նյութեր