Ռեգբիստը մահացել է խաղի ժամանակ
Մեծ Բրիտանիայում ռեգբիի մրցաշարի ժամանակ խաղացողներից մեկը մահացել է:
29-ամյա Դենի Ջոնսը վնասվածք է ստացել խաղի 4-րդ րոպեին: Երիտասարդի մոտ սրտի կանգ է արձանագրվել: Դեպքի վայր ժամանած բժիշկներին չի հաջողվել վերակենդանացնել նրան:
Խաղը ընդհատվել է 16-րդ րոպեին, իսկ ռեգբիստի մահվան լուրից հետո այն ավարտին չի հասցվել: