Ֆուտբոլիստը մահացել է խաղի ժամանակ ստացած վնասվածքից. տեսանյութ
Ինդոնեզիայում տեղի ունեցած ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ ողբերգական դեպք է տեղի ունեցել: Տեղի թիմերից մեկի խաղացողը Ակիլ Ֆայրուզը խաղային դրվագում բախվել է մրցակցի դարպասապահի հետ, որից հետո տեղափոխվել հիվանդանոց: Բախման արդյունքում վնասվել է խաղացողի միզապարկը: Մի քանի օր անց ֆուտբոլիստը մահացել է: