Շառլ Ազնավուրը նոր ձայնասկավառակ է թողարկել
Շառլ Ազնավուրը ծննդյան 91-րդ տարեդարձից առաջ թողարկել է նոր ձայնասկավառակ, որը նրա համար կլինի 51-րդը: Վերջին ալբոմը թողարկել էր 2011թ-ին:
Նոր ձայնասկավառակում աշխարհահռչակ Ազնավուրը մեկտեղել է 12 նոր երգ, որոնցից մի քանիսը նվիրված են անցյալի հիշողություններին, մանկությանը, ինչպես նաև ֆաշիզմի դեմ պայքարին:
Ազնավուրը 91-րդ տարեդարձը կնշի մայիսի 22-ին: