6039 դիտում
18:39 02-05-2015
Պետրոսյանները փաստերով հերքեցին իրենց դեմ ներկայացվածը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ը ապրիլի 29-ին տեղեկություն էր հրապարակել Չեռնիշևսկու փողոցի թիվ 36 հասցեում Դատական ակտերի հարկադիր կատարողների կողմից դատարանի վճռի իրականացման գործողությունների վերաբերյալ, և նշվածի շուրջ իրենց կարծիքն էին հայտնել 36 հասցեի մասնաբաժնի բնակիչ Հարություն Պետրոսյանը և իր ընտանիքի անդամները:
Այսօր՝ մայիսի 2-ին, մեզ դիմեցին նշված հասցեի մյուս մասնաբաժնի բնակիչներ Ռուզաննա, Արմեն և Վարդան Պետրոսյանները, ովքեր զրպարտություն համարեցին Հ. Պետրոսյանի և իր ընտանիքի անդամների հայտարարությունները և ներկայացրեցին փաստեր:
Վիճահարույց խնդրի հետ կապված, որի հիմքում տների սեփականաշնորհման նպատակն է եղել, կողմերի միջև եղել են փոխըմբռնման հանգելու փորձեր:
«Նկատի ունենալով Հ. Պետրոսյանի և իր ընտանիքի սոցիալապես անապահով վիճակը, բազմիցս բարեկամաբար առաջարկվել է մեր միջոցներով ստեղծել կոմունալ հարմարություններ, դրսի մուտքը բացելու և դուռ տեղադրելու աշխատանքները կատարել, սակայն մերժվել է»,- ասացին Ռ. Ա. և Վ. Պետրոսյանները:
Հարություն Պետրոսյանը պահանջել է 4000 ԱՄՆ դոլար, իսկ Պետրոսյանները պատրաստ են եղել տալ 3000 ԱՄՆ դոլար, դրանից հետո որևէ այլ առաջարկ չնդունելով Հարությունը կտրականապես մերժել է Պետրոսյաններին:
Ռ. Ա. և Վ. Պետրոսյանները դիմել են դատարան խնդիրը օրինական ճանապարհով լուծելու համար:
Գործի քննությունը անցել է դատական 3 ատյաններով, կայացվել է դատավճիռ` Երևան քաղաքի Չեռնիշևսկու փողոցի թիվ 36 հասցեում գտնվող, ընդհանուր-բաժնային սեփականություն հանդիսացող անշարժ գույքից հայցվորներ Արմենակ, Վարդան և Ռուզաննա Պետրոսյաններին հասանելիք 5/6-րդ բաժնեմասը պատասխանող Հարություն Պետրոսյանին հասանելիք 1/6 բաժնեմասից առանձնացնելու վերաբերյալ:
ԴԱՀԿ-ն Հ. Պետրոսյանի խնդրանքի համաձայն գրավոր և բանավոր կերպով տեղեկացրել էր ժամկետ տալու, դրսի կողմից մուտք բացելու և հետևի մուտքը փակելու գործողությունները հետաձգելու մասին:
Պետրոսյանները պատմեցին, որ ապրիլի 29-ին, երբ ԴԱՀԿ-ն պետք է կատարեր գործողությունները, առավոտյան ժամը 10:00-ի սահմաններում Հարություն Պետրոսյանը և իր ընտանիքի անդամները փակում են տան դուռը և հեռանում, իսկ ԴԱՀԿ-ի աշխատակիցները կատարում են օրենքով սահմանված կարգով իրենց գործողությունները, տան դրսի կողմից բացում են մուտք և հետևի մուտքը փակում:
«Այն սանհանգույցը, որը գտնվել է տան հետևի մասում և մինչ այդ օգտագործվել է Հարություն Պետրոսյանի և իր ընտանիքի կողմից, գտնվում է անմխիթար վիճակում, չգործող է, վնասված, երբևէ չի մաքրվել, տիրում է գարշահոտություն և օգտագործման ենթակա չէ», ավելացրեցին Պետրոսյանները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
10235 դիտում
20:50 30-03-2015
Փաստաբան Մամիկոն Մանուկյանը փաստերով հերքեց իր դեմ ներկայացվածը և ասաց. «Այ տենց են անում, որ խիյարը թարս է աճում»
18544 դիտում
20:22 29-08-2019
Բարեգործ Պետրոսյանները նվերներով այցելել են ՀՀ ՊՆ N զորամաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ