Բարեգործ Պետրոսյանները նվերներով այցելել են ՀՀ ՊՆ N զորամաս. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 26-ին բարեգործ Պետրոսյանները նվերներով այցելեցին ՀՀ ՊՆ N զորամաս։ Զորամասում ջերմ ընդունելություն տեղի ունեցավ Պետրոսյանների հետ, իսկ հրամանատարական կազմն ու զինվորները իրենց շնորհակալությունն հայտնեցին նրանց, ովքեր հերթական անգամ իրենց բարեգործական քայլով հանդես եկան:
Պետրոսյանները և «Հատուկ Գունդ» վետերանների խորհրդի նախագահ Պետրոս Անդալյանը,Սուրբ Գրիգոր նարեկացի եկեղեցում, Տեր Վահանի օրհնությամբ,շնորհակալագրեր և պատվոգրեր հանձնեցին Զինված ՈՒժերի հնգամարտի և երթարշավի հաղթող զինվորներին։
Պետրոս Անդալյանը շնորհակալագիր հանձնեց Նարեկ Պետրոսյանին հայրենիքում բարեգործական ծրագրերիրականացնելու համար։
Լուսանկարները` Արմինե Դանիելյանի