«Charlie Hebdo»-ն իր ուկրաինական տարբերակը կունենա
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, հունվար ամսին ահաբեկչական հարձակման ենթարկված ֆրանսիական երկիծական «Charlie Hebdo» շաբաթաթերթը իր ուկրաինական տարբերակը կունենա: Այդ մասին հայտնել է պարբերականի մամուլի քարտուղար Ֆրանսուա Անգլանդը:
Նա տեղեկացրել է, որ նոր ամսագրում հոդվածները կգրեն ուկրաինացի աշխատակիցները, իսկ Փարիզում գտնվող կենտրոնական օֆիսը կիրականացնի միայն շաբաթաթերթի թողարկման վերահսկողությունը: