Airbus կոնցեռնը մտադիր է պարզել, թե ինչու է իր նկատմամբ լրտեսություն իրականացվել
Airbus եվրոպական օդանավաշինարարական կոնցեռնը մտադիր է դատական հայց ներկայացնել գերմանական մամուլի հրապարակած տեղեկության կապակցությամբ, ըստ որի Միացյալ նահանգների ազգային անվտանգության գործակալությունն ու Գերմանիայի դաշնային հետախուզական ծառայությունն արդյունաբերական լրտեսություն են իրականացրել:
Կոնցեռնի ղեկավարությունը պարզաբանումներ ստանալու ակնկալիքով արդեն դիմել է պաշտոնական Բեռլինին: Ըստ գերմանական լրատվամիջոցների, ամերիկյան հատուկ ծառայությունները 2008թ-ից ի վեր օգտագործել են գերմանական հետախուզական բազան եվրոպական կազմակերպություններին, քաղաքական կառույցներին, այդ թվում` Ֆրանսիայի նախագահի աշխատակազմին և Եվրահանձնաժողովի պաշտոնյաններին հետևելու համար: Բազայի աշխատակիցները այդ մասին տեղեկացրել են Անգելա Մերկելին, սակայն նա չի արձագանքել` չցանկանալով վատացնել Միացյալ Նահանգների հետ հարաբերություններն ու վտանգի տակ դնել ահաբեկչության դեմ համատեղ պայքարը: