211652_close_icon
views-count1846 դիտում article-date 13:07 20-03-2014

Թուրքիայում հեռախոսային գաղտնալսումները լրտեսություն են համարվում. Էրդողան

Թուրքիայում պետական չինովնիկների, ինչպես նաև նրանց ընտանիքների հեռախոսային զրույցները գաղտնալսելը համարվում է լրտեսություն: Նման հայտարարություն է արել Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Վերջինիս խոսքով՝ Թուրքիայի կառավարությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր քայլերը, որպեսզի բացահայտի այն անձանց, ովքեր անօրինական կերպով գաղտնալսել են պաշտոնյաների հեռախոսազրույցները: Խոսելով իր հիմնական հակառակորդի՝ Ֆեթուլահ Գյուլենի մասին՝ Էրդողանը ընդգծել է, որ գաղտնալսումների մեղավորը և կազմակերպիչը նա է, քանի որ Թուրքիայի որոշ պետական հաստատությունների բարձրաստիճան ղեկավարներ գտնվում են Գյուլենի ազդեցության տակ: Փետրվարի 25-ին թուրքական ԶԼՄ-ները տեղեկություն տարածեցին այն մասին, որ 2011 թվականին հակակոռուպցիոն ծրագրի շրջանակներում, որը Salam կազմակերպության դեմ իրականացնում էր Ստամբուլի դատախազությունը, ավելի քան 7000 մարդ է գաղտնալսվել: Նրանց շարքերում են եղել նաև Էրդողանի ընտանիքի անդամներից և Էրդողանի ղեկավարած, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության անդամներ:

Նմանատիպ նյութեր