2479 դիտում
23:59 02-05-2015
Երբ է Երկիրն ամբողջությամբ պատվել սառցաշերտով. գիտնականներ
Գիտնականները եկել են եզրահանգման, որ 2,4 միլիարդ տարի առաջ Երկիր մոլորակը ամբողջությամբ եղել է սառույցով պատված: Քյոլնի համալսարանի մասնագետները հայտարարել են, որ այդ ժամանակ մոլորակի ջերմաստիճանը չի գերազանցել 40 աստիճանը:
Նրանք ուսումնասիրել են Չինաստանի տարածքում գտնվող հնագույն սառցաշերտերից վերցված թթվածնի եւ երկնաքարերի մնացորդների իզոտոպները, որոնք 700 միլիոն տարվա հնության են: Ուսումնասիրվել են նաեւ նույն նմուշնեը, որոնք 2,4 միլիարդ տարեկան են:
Պարզվել է, որ 700 միլիոն տարվա սառցաշերտերը նման են Գրենլանդիայի հարավում գտնվողներին: Մինչդեռ Ռուսաստանից վերցրած 2,4 միլիարդ տարեկան նմուշները խոսում են այն մասին, որ այդ ժամանակաշրջանում Երկիր մոլորակի վրա ցածր ջերմաստիճան է եղել:
Ավելի վաղ գիտնականները կարծել են, թե Երկիր մոլորակը սառույցով է պատվել 1000-500 միլիոն տարի առաջ: Մինչդեռ նոր ուսումնասիրությունը հերքեց տեսակետը:
Նմանատիպ նյութեր
1207 դիտում
12:42 15-09-2015
Մալայզիան եւ Սինգապուրը պատվել են խիտ սմոգով
17805 դիտում
14:37 23-08-2017
Բաքուն պատվել է փոշու խիտ մառախուղով, որն ավելի է խտանալու
Այս բաժնից
2533 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2809 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել