211652_close_icon
views-count17479 դիտում article-date 18:06 09-09-2014

Գեներալ Մանվել Գրիգորյանը Ծաղիկ Ռուբոյից միայն հարսանիքի հրավեր ստանալու դեպքում կմտածի՝ ընդունել, թե ոչ, իսկ մյուս դեպքերում իր ներկայությամբ նրան չի կարող պատվել

ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Ռուբեն Գեւորգյանի` Ծաղիկ Ռուբոյի կողմից «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարին մասնակցելու համար ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին ուղարկվելիք հրավերը կմնա անպատասխան: Մանվել Գրիգորյանը, արձագանքելով [b][color=#EF2929]SHAMSHYAN.com[/color][/b]-ի թղթակցի այն հարցին, թե հրավերի դեպքում կընդունի այն, արձագանքեց. «Ես նման բան չեմ ճանաչում, ոչ էլ տեղին է ինձ ինքնագլուխ հրավեր ուղարկելը: Կարողա հարսանիք էլ անեն, ուզենան, հրավիրեն, այդ ժամանակ կմտածեմ՝ գնամ, թե՝ չէ: Եթե հարսանիք լինի, կարողա»: Հիշեցնենք, որ Ռուբեն Գեւորգյանը «Երդվյալ ազատամարտիկներ» միություն է ստեղծել եւ հայտարարել, թե գեներալ Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին էլ է հրավեր ուղարկելու:

Նմանատիպ նյութեր