211652_close_icon

Մալայզիան եւ Սինգապուրը պատվել են խիտ սմոգով

views-count1357 դիտում article-date 12:42 15-09-2015
Մալայզիան եւ Սինգապուրը պատվել են խիտ սմոգի շերտով՝ հարեւան Ինդոնեզիայում տեղի ունեցած հրդեհների հետեւանքով: Մալայզիայի մի քանի նահանգներում եւ մայրաքաղաքում փակ են դպրոցները: Սինգապուրում էլ իշխանությունները հորդորել են փակ տարածքներից դուրս ֆիզիկական ակտիվություն չդրսեւորել եւ տանից դուրս գալ անհրաժեշտության դեպքում: Ինդոնեզիայում հրդեհների պատճառը անտառը ոչնչացնելու անօրինական ձեւն է: Ծառերը հատում են, ապա այրում, որպեսզի տարածքներն օգտագործվեն գյուղատնտեսական նպատակներով:

Նմանատիպ նյութեր