Նեպալի իշխանությունները միջազգային հանրությունից հացահատիկ ու վրաններ են խնդրում
Նեպալի իշխանությունները դիմել են միջազգային հանրությանը վրաններով և սննդով օգնելու խնդրանքով՝ նշելով, որ որոշ սննդամթերքների փոխարեն կարելի է հացահատիկ, աղ կամ շաքար ուղարկել, հաղորդում է Associated Presse-ը:
«Մենք ստանում ենք մայոնեզ և թունայ: Դա մեզ պետք չէ: Մեզ անհրաժեշտ է աղ, շաքար և հացահատիկ»,-ասել է Նեպալի ֆինանսներինախարար Ռամ Շարան Մահաթը:
Ներկա պահին, Մահաթի խոսքով, Նեպալի բնակչությանն անհրաժեշտ է 400 հազար վրան, իսի վրաններով ապահովված են ընդամենը 29 հազար բնակիչներ: