Կիմ Չեն Ինը առաջին անգամ օգնություն է խնդրել միջազգային հանրությունից
Հյուսիսային Կորեայի ԱԳ նախարարը դիմել է ասիական տարածաշրջանի երկրների դիվանագիտական ներկայացուցչություններին՝ խնդրելով օգնել վերացնել տարերային աղետի հետևանքները Համգյոն-Պունկտո նահանգում, հաղորդում է Xinhua գործակալությունը։
Ճեպազրույցին ներկա են եղել 9 ասիական երկրների, այդ թվում՝ Մոնղոլիայի, Վիետնամի և Լաոսի երկրների դիվանագետներ։ Հյուսիսկորեացի նախարարը ներկայացրել է նահանգում տիրող իրավիճակը՝ կաչ անելով բարիդրացիական հարաբերություններ պահպանել Փհենյանի հետ։
Համաձայն ոչ ամբողջական վիճակագրական տվյալների՝ Հյուսիսային Կորեայի հյուսիսային հատվածում ջրհեղեղների հետևանքով անհետ կորել է կամ մահացել մի քանի հարյուր մարդ, շուրջ 68 հազար բնակիչ մնացել է առանց տանիքի, փլուզվել է մոտ 29 հազար բնակելի տուն։