978 դիտում
12:29 02-05-2015
Նեպալի իշխանությունները փլատակների տակ կենդանի մարդ գտնելու հույս այլևս չունեն
Նեպալի իշխանություններն այլևս հույս չունեն, որ փլատակների տակ կարող են կենդանի մարդու գտնել: Այս մասին հայտնել է Նեպալի ՆԳՆ-ի ներկայացուցիչը:
Ներկա պահին ավերիչ երկրաշարժի զոհերի թիվը հաշվվում է 6600, իսկ վիրավորների թիվը՝ 14,000-ից ավելի մարդ:
Դեռևս անհայտ է մնում հեռու շրջաններում երկրաշարժից անհետ կորածների ճակատագիրը: Նեպալի իշխանությունները հայտարարել են, որ զոհերի թիվը կարող է անցնել 10,000-ը:
Ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած 7,9 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժը Նեպալում վերջին 70 տարիների ընթացքում տեղի ունեցած ամենահզոր երկրաշարժն էր:
Նմանատիպ նյութեր
1093 դիտում
09:52 02-05-2015
Նեպալի իշխանությունները միջազգային հանրությունից հացահատիկ ու վրաններ են խնդրում
Այս բաժնից
1111 դիտում
18:39 04-01-2025
Իրանը լայնամասշտաբ զորավարժություններ կանցկացնի
1444 դիտում
18:13 04-01-2025
Խոշոր վթար՝ Բաքու-Ղազախ ճանապարհին