Վրաստանի պաշտպանության նախարարարությունը կարող է կին ղեկավարել
Վրաստանի պաշտպանության նախարարի պաշտոնում կարող է նշանակվել խորհրդարանի պատգամավոր Թինա Խիդաշելին: Այս մասին հաղորդել է «Իմեդի» հեռուստաալիքը:
Առայժմ Խուդաշելին չի հաստատել շրջանառվող տեղեկությունը, սակայն նաև չի հերքել այն:
Միևնույն ժամանակ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հայտարարել էր, որ փոխվելու են միայն սպորտի և բնապահպանության նախարարները: