825 դիտում
16:41 30-04-2015
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Ապրիլի 30-ին տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը: Նախքան օրակարգի հարցերին անցնելը Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղեկացրել է, որ Սամվել Շառոյանը Երևանի ավագանու «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունից դուրս գալու դիմում է ներկայացրել: Քաղաքապետը նաև նշել է, որ նա, օրենքով սահմանված կարգով, կշարունակի մնալ Երևանի ավագանու անդամ։
Անցնելով օրակարգի հարցերին՝ ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել Երևան համայնքի վարչական տարածքում գտնվող քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայությունների մատուցման համար նախատեսված շենքերին և շինություններին ներկայացվող սահմանափակումները, պահանջները և պայմանները կանոնակարգող որոշման նախագծին: Ըստ այդմ հստակ կանոնակարգվում են նշված ծառայությունների իրականացման համար թույլտվություն ստանալու կարգը, այդ ծառայությունների մատուցման համար նախատեսված շինությունների գտնվելու թույլատրելի վայրերը, այդ շինությունների և համապատասխան ծառայությունների մատուցման համար առաջադրվող պարտադիր պայմանները:
Երևանի ավագանու մեկ այլ որոշմամբ սահմանվել է վերը նշված ծառայությունների մատուցման համար գովազդի կարգը: Որոշմամբ հստակ սահմանվել է տվյալ ծառայության արտաքին գովազդի առավելագույն չափը, ինչպես նաև գովազդային տեքստի թույլատրելի տարբերակը:
Ավագանու որոշմամբ սահմանվել է նաև քաղաքացիական հոգեհանգստի ծիսակատարության ծառայություններ իրականացնելու թույլտվության ընթացիկ տարվա համար տեղական տուրքի չափը:
Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես արժանացել են ավագանու հավանությանը:
Որոշվել է ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել մայիսի 26-ին:
Նմանատիպ նյութեր
1588 դիտում
18:06 30-05-2014
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
775 դիտում
16:20 29-10-2014
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
758 դիտում
16:52 26-05-2015
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Այս բաժնից
484 դիտում
19:09 08-01-2025
Ո՞րն է գործող իշխանությունների վերաբերմունքն իրենց ասած իրական Հայաստանի նկատմամբ․ «ՀայաՔվե»
1279 դիտում
19:00 08-01-2025
Կյանքից հեռացել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս Լևոն Թավադյանը
772 դիտում
18:30 08-01-2025
Հանրային տրանսպորտի բոլոր ավտոբուսներում կտեղադրվի երկրորդ վալիդատոր