751 դիտում
16:20 29-10-2014
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Երևանի ավագանին հոկտեմբերի 29-ին գումարված հերթական նիստում քվեարկությամբ հավանություն է տվել բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ Մնացական Թարյանի, պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Համբարձում Կարապետյանի, ինչպես նաև լեզվաբան, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Աբրահամյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակներ տեղադրելու մասին որոշումների նախագծերին:
Ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները որոշ վերապահումներ ունեին օրակարգի Գարեգին Նժդեհի արձանի տեղադրման մասին որոշման նախագծի հետ կապված, ինչի առնչությամբ նիստը վարող քաղաքապետի առաջին տեղակալ Կամո Արեյանը սպառիչ պարզաբանումներ ներկայացրեց, որից հետո ավագանին քվեարկությամբ հավանություն տվեց հայ մեծանուն պետական և ռազմական գործիչ Գարեգին Նժդեհի հուշարձանը Երևան քաղաքի Նալբանդյան - Արամի - Բուզանդի - Հանրապետության փողոցներով պարփակված հատվածում տեղադրելու մասին որոշմանը:
Երևանի ավագանին հաստատել է նաև Երևանի և ՌԴ Նովոսիբիրսկ և Կրասնոդար քաղաքների միջև կնքված փոխգործակցության և համագործակցության մասին համաձայնագրերը:
Ավագանու հավանությանն են արժանացել նաև օրակարգում ընդգրկված բնակարանների անհատույց օտարման, ինչպես նաև հողամասերի գործառնական նշանակության փոփոխման վերաբերյալ հարցերը:
Նիստի ավարտին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի և վարչական շրջանների պատասխանատուները պատասխանել են ավագանու անդամների հարցերին:
Որոշվել է Երևանի ավագանու հերթական հաջորդ նիստը գումարել նոյեմբերի 26-ին:
Նմանատիպ նյութեր
1558 դիտում
18:06 30-05-2014
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
798 դիտում
16:41 30-04-2015
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
731 դիտում
16:52 26-05-2015
Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը
Այս բաժնից
688 դիտում
18:49 29-11-2024
Արդարադատության փոխնախարար Կարեն Կարապետյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
664 դիտում
18:42 29-11-2024
Նիկոլ Փաշինյանը ներկայացրել է ՔԿ նորանշանակ նախագահին
538 դիտում
18:30 29-11-2024
ՔՊ-ն նոր պատգամավոր կունենա․ ԿԸՀ-ն մանդատ է տրամադրել