211652_close_icon
views-count1558 դիտում article-date 18:06 30-05-2014

Տեղի է ունեցել Երևանի ավագանու հերթական նիստը

Երևանի ավագանին մայիսի 30-ին գումարված հերթական նիստում միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն է տվել գրականագետ, հրապարակախոս, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, Հայաստանի ժուռնալիստների միության «Ոսկե գրիչ» մրցանակի դափնեկիր Գառնիկ Անանյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագծին: Ակադեմիկոս, պատմաբան, ԽՍՀՄ գիտության վաստակավոր գործիչ Մկրտիչ Ներսիսյանի հիշատակը հավերժացնող հուշատախտակ տեղադրելու մասին որոշման նախագիծը քվեարկության դնելիս ավագանու «Բարև Երևան» խմբակցության անդամները չգրանցվեցին, ըստ այդմ՝ նաև չմասնակցեցին քվեարկությանը: Իսկ ավագանու գրանցված մյուս անդամները միաձայն կողմ քվեարկությամբ հավանություն տվեցին որոշման նախագծին: Երևանին ավագանու հավանությանն են արժանացել նաև մի շարք բնակարաններ բնակիչներին անհատույց օգտագործման տրամադրելու մասին որոշումների նախագծերը: Ավագանու որոշմամբ Երևան համայնքի սեփականությունը հանդիսացող Փ. Բուզանդի փողոցում գտնվող վարչական շենքի 4-րդ հարկում, անհատույց օգտագործման իրավունքով, մինչև 2016 թվականի մայիսի 30-ը ժամկետով տարածք է տրամադրվել «Լրագրողի հայացք» ընկերությանը: Օրակարգում ընդգրկված մյուս հարցերը նույնպես քվեարկությամբ արժանացել են ավագանու հավանությանը: Ընդմիջումից հետո տեղի ունեցած հարցուպատասխանի ժամանակ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները պատասխանել են ավագանու անդամների հարցերին, բարձրացված որոշ հարցերի հետ կապված էլ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը տեղում կոնկրետ հանձնարարականներ է տվել քաղաքապետարանի աշխատակազմի պատասխանատուներին: Ավագանու հերթական հաջորդ նիստը տեղի կունենա հունիսի 24-ին:

Նմանատիպ նյութեր