Հուսով ենք՝ հայ մարզիկների մասնակցությունը Բաքվի եվրոխաղերին կօգնի վստահություն կառուցել ԼՂ հարցի խաղաղության համար. Ջեյմս Ուորլիք
Հույս ունենք, որ Բաքվում կայանալիք եվրոպական խաղերին հայ մարզիկների մասնակցությունը կօգնի ինքնավստահություն և վստահություն ստեղծել Լեռնային Ղարաբաղի խաղաղության հարցում: Այս մասին Twitter-ի իր միկրոբլոգում գրառել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:
Ավելի վաղ Ջ. Ուորլիքը Twitter-ում դրական էր գնահատել Փարիզում ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ ՄԽ-ի հանդիպումը. «Արդյունավետ և դրական հանդիպում Փարիզում՝ արտգործնախարար Նալբանդյանի հետ: Հայաստանը բաց է Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման հնարավորությունների համար»,- գրել էր նա:
[img]/ups/images/0581096001430375524305077.jpg[/img]