Նեպալը վերականգնելու համար անհրաժեշտ կլինի 415 մլն դոլար. ՄԱԿ
ՄԱԿ-ը դիմել է աշխարհի պետություններին 415 մլն դոլար հատկացնելու խնդրանքով, որը տրամադրվելու է ավերիչ երկրաշարժից տուժած Նեպալի բնակչությանը:
Նեպալում ՄԱԿ-ի ներկայացուցիչ Ջեյմ Մաքգոլդրիկի խոսքով՝ ներկա պահին նեպալցիներին անհապաղ անհրաժեշտ են ջուր, դեղորայք, սնունդ և ժամանակավոր կացարաններ:
Կառույցը պատրաստվում է Նեպալի 5000 բնակիչների, ովքեր զրկվել են իրենց տանիքից, վրաններ տրամադրել:
Հիշեցնենք, որ ապրիլի 25-ի առավոտյան տեղի ունեցած 7,9 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի զոհ է դարձել 5000-ից ավելի մարդ: Ընդհանուր առմամբ տուժել է 8 մլն մարդ: