1313 դիտում
14:49 22-03-2016
ԸՕ նոր կարգի ներդրման համար անհրաժեշտ տեխնիկայի համար անհրաժեշտ է 7-8 մլն. դոլար
ԱԺ-ում Ընտրական օրենսգրքի նախագծի շուրջ խորհրդարանական լսումներին Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը ներկայացրեց, թե որքան է Ընտրական օրենսգրքով նախատեսված էլեկտրոնային կիրառմամբ տեխնիկայի և տեխնիկական մասնագետների պատրաստման համար նախատեսված ծախսերի նախահաշվարկը:
Ըստ այդմ՝ ամենակոպիտ հաշվարկներով՝ ծախսերը տատանվում են 7-8 միլիոն դոլարի սահմանում և իջնում մինչև 3 միլիոն դոլարի: Այսինքն, եթե որոշվի ընտրությունների գնալ միայն նույնականացման դրանք տրամադրել բոլոր չունեցողներին և ցանկացողներին, գինը կտատանվի 7-8 մլն դոլարի sahmanwum:
Եթե գրանցման սարքերի խոսք կլինի, ապա կոպիտ գնահատականով՝ դրանց ծախսը կարող է հասնել մինչև 2-2,5 մլն դոլարի, եթե ներառվեն մեծ մոնիտորները՝ իրենց սարքավորումներով՝ կավելանա ևս 500 հազար դոլար, եթե որոշվի, որ արդյունավետորեն կիրառվի էլեկտրոնային և միանգամից ամփոփելու համակարգը, ապա դրա գինը մոտավորապես 8 մլն դոլար է:
Դավիթ Հարությունյանն, իհարկե, զգուշացրեց, որ թվերը հնարավոր է՝ 50 տոկոսով չհամապատասխանեն ճշմարտությանը:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
796 դիտում
23:54 02-02-2025
Սպորտը միայն հաղթանակների մասին չէ․ այն կամքի խորհրդանիշ է․ Տիգրան Ավինյան
946 դիտում
23:10 02-02-2025
Հայաստանի եվրատեսիլյան մասնակցին հանդիսատեսը կընտրի փետրվարի 16-ին՝ «Դեպի Եվրատեսիլի» շրջանակում
1630 դիտում
19:14 02-02-2025
Պարեկային ծառայության պետը Կապանում անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն․ ՏԵՍԱՆՅՈւԹ