Հայաստանը, Նեպալը, Կամբոջան և Ադրբեջանը՝ որպես գործընկերներ, միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը. Պուտին
Հայաստանը, Նեպալը, Կամբոջան և Ադրբեջանը որպես գործընկերներ՝ միանում են Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Այս մասին ՇՀԿ-ի անդամ եպտությունների խորհրդի ընդլայնված նիստում հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նշել է, որ կան այլ պետություններ ևս, որոնք ցանկանում են միանալ ՇՀԿ-ի աշխատանքներին:
«Եվս մի շարք երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում մեր կազմակերպության այս կամ այն ձևաչափին միանալու համար:Ուշադրությամբ քննարկելու ենք այդ հայցերը՝ համապատասխան պահանջներով»,-ասել է ՌԴ նախագահը: