Անսովոր կերպարով Ջասթին Բիբերը՝ նոր ֆոտոշարքում
Սկանդալային փոփ-կատարող Ջասթին Բիբերը նորաձեւության ամսագրի ֆոտոշարքում հանդես է եկել անսովոր՝ համեստ տղայի կերպարով: Ոչ վաղ անցյալում նա հրապարակավ ներողություն էր խնդրել երկրպագուներից՝ ոչ պարկեշտ պահվածքի համար՝ հայտարարելով, որ առաջիկայում նրանք կտեսնեն իր կերպարի մյուս կողմը:
Հավանաբար, այդ կողմն էլ Բիբերն արտահայտել է Hero Magazine-ի ֆոտոշարքում: Սեւ-սպիտակ լուսանկարներում նա կարծես անկեղծ է եւ գուցե՝ խոցելի: