211652_close_icon
views-count1333 դիտում article-date 21:24 29-04-2015

Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականները. Էսրա Մունգան

MassisPost-ն իր «Հայոց ցեղասպանությունը ճանաչած թուրք մտավորականները» խորագրում ներկայացնում է ազգությամբ թուրք, հոգեբանության պրոֆեսոր Էսրա Մունգանին: Թուրք մտավորականի գործունեությունը ներկայացնում ենք ստորև. «Էսրա Մունգանը պրոֆեսոր է Ստամբուլի Բոսֆորի համալսարանի հոգեբանության ֆակուլտետում: Նա բակալավրի աստիճան է ստացել Բոսֆորի համալսարանում 1990 թվականին, իսկ 1998-ին՝ մագիստրոսի, 2007 թվականին Վաշինգտոնի ամերիկյան համալսարանում ստացել է հոգեբանության դոկտորի կոչում: Նրա հետազոտական ուսումնասիրությունները ներառում են երաժշտական հիշողությունը, մոռացության գործընթացները և էվոլյուցիոն հոգեբանությունը: Նա մի շարք գիտաժողովների մասնակից և գրքերի հեղինակ է: 2008-ի դեկտեմբերին 200 նշանավոր թուրք մտավորական ներողություն է խնդրել «1915-ի Մեծ Եղեռնի համար»: Սա Հայոց ցեղասպանության հստակ հղում էր, սակայն այդ բառեզրը չափազանց զգայուն է բաց գործածման համար: Մասնակիցները նաև հայտարարել էին էլեկտրոնային կայքի թողարկման մասին ու կոչ են արել մարդկանց այցելել կայք և նման եղանակով ներողություն խնդրել: Տեքստի բովանդակությունը հետևյալն է. «Խիղճս չի ընդունում 1915 թվականին օսմանյան հայերի ապրած Մեծ Եղեռնի հանդեպ այս վերաբերմունքն ու ժխտողականոթյունը: Ես մերժում եմ այս անարդարությունը և կիսում եմ իմ հայ եղբայրների և քույրերի զգացմունքներն ու ցավը: Ես ներողություն եմ խնդրում նրանցից»: Պրոֆեսոր Էսրա Մունգանը այն բազմաթիվ թուրք մտավորականներից մեկն է, որն աջակցում է Հայոց ցեղասպանության ճանաչմանը: Մի խումբ թուրք քաղաքացիներ, այդ թվում՝ գիտնականների, գրողներ, խորհրդարանի անդամներ և քաղաքապետներ ստորագրել են միջնորդագիր ընդդեմ 2012-ի դեկտեմբերին Դանիայում անց կացվելիք ժխտողական քաղաքականության ցուցահանդեսի, որը պետք է կազմակերպվեր թուրքական կառավարության կողմից: Միջնորդագրի մեջ նշված էր. «Թուրքական կառավարությունը թաքցնում էր պատմական ճշմարտությունը և ավելի քան 90 տարի հետևում ժխտողական քաղաքականությանը»: Ի պատասխան բազմաթիվ մտավորականների, որոնք կոչ էին արել կառավարությանը անկեղծորեն առերեսվելու պատմությանը՝ այս համակարգված ճնշումն ու ահաբեկման քաղաքականությունը, որն իր գագաթնակետին էր հասել 2007 թվականին լրագրող Հրանտ Դինքի սպանությամբ, շարունակվում է աճել: Էսրա Մունգանը այդ միջնորդագիրը ստորագրողներից մեկն էր: Էսրա Մունգանը մեկն է Ֆրանսիայի, Թուրքիայի և այլ երկրների այն գիտնականներից և մտավորականներից, որոնք երաշխավորել են Ռագիփ Զարաքոլուին 2013 թվականին Խաղաղության Նոբելյան մրցանակի համար: Ռագըփ Զարաքոլուն՝ թուրք իրավապաշտպանն ու «Բիլգե» հրատարակչության խմբագիրը, Թուրքիայում փոքրամասնությունների և մարդու իրավունքների մասին գրքեր հրատարակելու համար ենթարկվել է իրավական ոտնձգությունների: 1980 թվականի սեպտեմբերի 12-ի ռազմական հեղաշրջումից հետո նա հրատարակել է ավելի քան 10 գիրք (թարգմանություններ) հունական գրականությունից, 10 գիրք Հայոց հարցի մասին և 5 գիրք Թուրքիայում ապրող հրեաների մասին: Նաև մի շարք գրքեր է հրատարակել նաև Թուրքիայում ապրող հրեաների մասին: Հայոց ցեղասպանության մասին նրա գրքերը 2005-ին հանգեցրել էին նոր քրեական մեղադրանքների: 2007 թվականի նոյեմբերին հրատարակել էր գիրք ասորիների ցեղասպանության մասին: Նրա հրատարակչության գրասենյակները ռմբակոծվել էին 1995 թվականին»: http://armeniangenocide100.org/

Նմանատիպ նյութեր