211652_close_icon
views-count1720 դիտում article-date 16:54 30-05-2014

Հայ և թուրք մտավորականները հանդես են եկել խաղաղության կոչող համատեղ նամակով

Թուրքիայի և հայ մտավորականները հանդես են եկել խաղաղության կոչող համատեղ նամակով, գրում է [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1697]Ermenihaber.am[/url] կայքը: Թուրքական «Ռադիքալ» պարբերականի հայտնած տեղեկության համաձայն` մտավորականների համատեղ նամակում կոչ է արվում սկիզբ դնել խաղաղ ժամանակաշրջանի: «Այս նամակի տակ ստորագրություն դրած մտավորականներիս ընդհանուր երազը հայերի ու թուրքերի միջև խաղաղ ժամանակաշրջանի սկսումն է երկու ժողովուրդների և նրանց պատմության նկատմամբ հարգանքի շրջանակներում»,- ասված է նամակի առաջաբանում: Մտավորականները նշում են, որ Թուրքիայի Հանրապետությունը քանի դեռ չի ազատվել անցյալի հանցագործության բեռից չի կարողանա անխոչընդոտ կերպով դիմավորել ապագան: Միևնույն ժամանակ ուշադրություն է հրավիրվում այն փաստի վրա, որ վերջին տասնամյակում Թուրքիայում զգալի տեղաշարժ կա անցյալի հանցանքի հետևանքների հաղթահարման առումով: Օրինակ են բերվում գիտական շրջանակների ուսումնասիրությունները, մշակութային միջոցառումները, կոթողների վերանորոգման գործընթացները, իրենց ծագման մասին մարդկանց փնտրտուքները, զոհերի հիշատակի ոգեկոչման հանրային միջոցառումները և այլն: Մանրամասները՝ [url=http://ermenihaber.am/?lang_id=2&news_=4&cur_news=1697]այստեղ[/url]:

Նմանատիպ նյութեր