Թուրքիայում ձերբակալել են Հայոց ցեղասպանությունը ճանաչած քաղաքապետին
Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է Մարդինի արդեն իսկ նախկին քաղաքապետ Ահմեթ Թյուրքին։ Այդ մասին հայտնել է NTV հեռուստաալիքը։
Քաղաքապետարանի շենքում անցկացվում են խուզարկություններ։
Ահմեթ Թյուրքն ավելի վաղ ղեկավարել էր քրդամետ Ժողովրդավարական հասարակության կուսակցությունը։ Նոյեմբերի 17-ին Թուրքիայի ԱԳ նախարարությունը պաշտոնից հեռացրել էր նրան՝ վերջինիս մեղադրելով Քրդական աշխատավորական կուսակցության հետ կապեր ունենալու մեջ։
Որոշման մեջ ասվում էր, թե իբրև Թյուրքը խաթարում է պետության միությունն ու միասնականությունը, ֆինանսական փոխանցումներ կատարում կուսակցությանը, նվաստացնում թուրք ժողովրդին։
Նա մեկ անգամ չէ, որ հանդես է եկել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու կոչով, ինչը բարկացրել է թուրքական իշխանություններին։