Դավիթ Համբարձումյանը շարունակում է մնալ խաղի մեջ. Տիգրան Աբրահամյան․ aravot.am
«Դավիթ Համբարձումյանն ընդդիմության վարչապետի թեկնածուն է, նա շարունակում է մնալ խաղի մեջ, եւ միամտություն կլիներ կարծել, թե իշխանությունը որեւէ քայլի չէր դիմի» ,-լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը, որը նույնպես եկել էր դիմավորելու Մասիս համայնքի ղեկավար, ՀՀ վարչապետի թեկնածու Դավիթ Համբարձումյանին, ում Երեւանի քրեական դատարանը դատապարտել է 6 տարի 3 ամիս ժամկետով ազատազրկման եւ որպես խափանման միջոց կիրառել է կալանքը:
Տիգրան Աբրահամյանի ձեւակերպմամբ, ՀՀ գործող իշխանությունը մեկնարկել է ընտրարշավը, որի ճանապարհին պայքարում է քաղաքական տարբեր միավորների, Հայ Առաքելական Եկեղեցու, համայնքների՝ հեղինակություն ունեցող այն ղեկավարների դեմ, որոնք կարող են ընտրական գործընթացներում որեւէ ձեւով խոչընդոտ հանդիսանալ իրենց համար։
Մանրամասներ՝ սկզբնաղբյուր կայքում