12304 դիտում
17:51 29-04-2015
Մի կաթիլ մեղրի պատմություն Էրեբունիում. հարևանները միմյանց էին մեղադրում տան մուտքը փակելու համար. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ ապրիլի 29-ին, [color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ին է դիմել Երևանի Չերնիշևսկու 36 տան բնակիչ Հարություն Պետրոսյանը:
36 տունը բաժանված է 3 տարբեր մասերի և բացի Հ. Պետրոսյանի 6 հոգանոց ընտանիքից, հարևանությամբ ապրում են Արմենակ և Ռուզաննա Պետրոսյանները, իսկ նրանք բոլորն էլ օգտվում են 1 մուտքից:
[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի թղթակցի հետ զրույցում Հ. Պետրոսյանը պատմեց, որ այսօր իրենք բացակայել են տանից և վերադառնալով՝ նկատել են, որ Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայողները իրենց պատուհանը քանդելով՝ տեղը դուռ են բացել, իսկ տան հետևի մասը՝ պատել:
Պատճառը այն է, որ հարևաններ Արմենակ և Ռուզաննա Պետրոսյանները դիմել էին Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, և դատարանը վճռել էր, որպեսզի իրենց հասանելիք 5/6-րդ բաժնեմասը առանձնացվի Հ. Պետրոսյանների 1/6 բաժնեմասից, իսկ ԴԱՀԿ-ն այսօր կատարել էր վճիռը:
ԴԱՀԿ-ի գործողություններին ներկա էին ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները, Երևանի քաղաքապետարանի և Էրեբունու թաղապետարանի աշխատակիցները: Հ. Պետրոսյանը պնդում էր նաև, որ իր բաժնեմասը զրկվել է սանհանգույցից, և ասաց. «Ընտանիքս գտնվում է սոցիալապես անապահով վիճակում, իսկ մենք ունենք 2 անչափահաս երեխաներ, հիմա ինչպե՞ս պետք է նոր սանհանգույց կառուցենք, իսկ պատուհանի տեղը, որ դուռ են բացել, գիշերը երեխաները ցրտից սառելու են»:
Ընտանիքը հույս ունի, որ արդարադատությունը կվերականգնվի և կլինեն բարեգութ մարդիկ, ովքեր իրենց օգնության ձեռք կմեկնեն:
Լուսանկարները և տեսանյութը՝ Լևոն Ամիրզյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
26742 դիտում
14:01 23-11-2024
Ավտովթար՝ Արագածոտնի մարզում. «ԳԱԶ 31»-ը գլխիվայր հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ