211652_close_icon
views-count18935 դիտում article-date 09:27 29-05-2024

«Մի կաթիլ մեղրի» պատմություն՝ Կոտայքի մարզում․ հարևանների միջև ընկուզենու շուրջ կապված վեճը չի դադարում․ նրանցից մեկը հարձակվել է հարևանի տան վրա, կոտրել տան բոլոր պատուհանների ապակիները, հեռուստացույցը. պատճառվել է խոշոր չափի դրամի գույքային վնաս

SHAMSHAYN.com-ի տեղեկություններով՝ մայիսի 23-ին արտակարգ դեպք է ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 04։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին է ահազանգել Կոտայքի մարզի բնակիչ 51-ամյա Դավիթ Հ․-ն և հայտնել, որ տնային կալանքի տակ գտնվող որդու և հարևան 37-ամյա Մանվել Ս․-ի հետ ընկույզի ծառի շուրջ առաջացած տարաձայունության պատճառով քիչ առաջ վերջինս կոտրել է որդու սենյակի պատուհանի ապակիները, իսկ նշված դեպքի վերաբերյալ որդին նաև տեղեկացրել է պրոբացիայի ծառայություն:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ահազանգողը հայտնել է նաև, որ նույն հարցի վերաբերյալ նախկինում վիճաբանություն և դանակահարություն է եղել և հավելել, որ  Մանվել Ս․-ն ներկա պահին հարձակվել է իր տան վրա և կոտրել տան բոլոր պատուհանները:

Դեպքի վայր են մեկնել ոստիկանության Կոտայքի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները։

Արդեն տեղում Կոտայքի մարզի բնակիչ 49-ամյա Բաբկեն Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ նույն օրը ժամը 03։45-ի սահմաններում իր հարևան Մանվել Ս․-ն, ում հետ նախկինում ունեցել են տարաձայնություն, հարձակվել է իր տան վրա, կոտրել տան բոլոր պատուհանների ապակիները, վնասել պատուհանի մոտ դրված հեռուստացույցը, ինչպես նաև քարով հարվածել է իրեն և ընտանիքի բոլոր անդամների հասցեին հնչեցրել է սեռական բնույթի հայհոյանքներ և վերջինիս պատճառվել է 1 մլն դրամի գույքային վնաս:

Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր