211652_close_icon
views-count23673 դիտում article-date 17:10 28-07-2017

«Մի կաթիլ մեղրի պատմություն»՝ Արմավիրի մարզում. լեռնամերձցիներին ծեծի ենթարկելու համար որոնվում են Արշալույս գյուղի 3 բնակիչներ

Երեկ՝ հուլիսի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 19։00-ի սահմաններում Վաղարշապատի բժշկական կենտրոնից ոստիկանության Վաղարշապատի բաժին հայտնել են, որ մարմնական վնասվածքներով իրենց մոտ են տեղափոխվել 2 քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Վաղարշապատի բաժնի օպերատիվ խումբը՝ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչ Շմավոնյանի գլխավորությամբ։ Վերջիններս պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են՝ Լեռնամերձ գյուղի Արագածի փողոցի բնակիչներ՝ 51-ամյա Ռուստամ Ավդոյանը և 28-ամյա Նոդար Ավդոյանը։ Ոստիկաները պարզել են նաև, որ նույն օրը, ժամը 18։00-ի սահմաններում, Լեռնամերձ գյուղի Արագածի փողոցի թիվ 56 տանը նշված անձանց հետ վիճաբանել են ու վնասվածքներ են պատճառել Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչներ՝ 47-ամյա Մայիս Ֆերոյանը, նրա հորեղբոր որդին՝ 39-ամյա Քարամ Ֆերոյանը և հարևանը՝ 35-ամյա Շամալ Իբոյանը։ Փաստի առթիվ ոստիկանության Վաղարապատի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել։ Ոստիկանությունը ձեռնարկում է միջոցառումներ՝ Մ. և Ք. Ֆերոյաններին և Շ. Իբոյանին հայտնաբերելու ուղղությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավոր Ռ. և Ն. Ավդոյանները ազգականներ են։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր