Կբացվի «Հնդկական օրերը Հայաստան»-ում միջազգային ցուցահանդեսը
Ապրիլի 30-ից մայիսի 10-ն անցկացվելու է «Հնդկական օրերը Հայաստան»-ում միջազգային ցուցահանդես:
Ցուցահանդեսին մասնակցում են տասնյակ խոշոր, փոքր և միջին կազմակերպություններ, կառույցներ ու ներկայացուցիչներ, որոնք փառատոնի ընթացքում անհատական տաղավարներով ներկայացնելու են իրենց գործունեությունը, ծառայություններն ու արտադրանքները` այս կերպ խթանելով նմանատիպ կառույցների միջև կապերի հաստատումն ու համագործակցությունը:
Այս նախաձեռնությունը նպատակ է հետապնդում ստեղծել Հայաստան-Հնդկաստան գործարար կամուրջ` կարևորելով պետություն և գործարարություն փոխշահավետ համագործակցությունը: Ցուցահանդեսի բացումը կիրականացնի ԱԺ պատգամավոր Մարգարիտա Եսայանը: