2031 դիտում
23:21 11-11-2019
Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով- ցուցահանդեսը ևս մեկ հնարավորություն է ընդլայնելու հայ-հնդկական գործարար կապերը
Նոյեմբերի 11-ին Երևանում մեկնարկել է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը։
Միջոցառմանը մասնակցել են Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դևալը, ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը, դեղագործական ոլորտի մասնավոր և պետական հատվածի ներկայացուցիչներ։
Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալն իր խոսքում նշել է, որ հնդկական դեղագործական ընկերությունները Հայաստանի գործընկերների հետ համագործակցության խորացման մեծ ներուժ են տեսնում, իսկ համաժողով-ցուցահանդեսը Հնդկաստանի և Հայաստանի միջև դեղագործության ոլորտի կապերը խորացնելու և ընդլայնելու, նոր կապեր հաստատելու հիանալի առիթ է, որը պատշաճ կօգտագործվի ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների կողմից։
Ողջունի խոսքով հանդես է եկել նաև ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը ողջունելով միջոցառման մասնակիցներին, մաղթել է արդյունավետ համագործակցություն՝ առաջարկելով դիտարկել Հայաստանը որպես ներդրումներ կատարելու և համատեղ ընկերություններ հիմնելու համար գրավիչ երկիր։ Նա նաև ավելացրել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության կազմում գործում է ներդրումների աջակցության կենտրոն, որը պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել բոլոր հնդկական ընկերություններին, որոնք նախատեսում են ներդրումային գործունեություն ծավալել Հայաստանում:
«Գործարար և ներդրումային միջավայրի բարելավումը ՀՀ կառավարության առաջնային խնդիրներից է։ Ներդրումների մասին խոսելիս պետք է նշել, որ Հայաստանը որդեգրել է բաց դռների քաղաքականություն արտասահմանյան ներդրողների նկատմամբ և բացի տեղական շուկայից, ՀՀ կառավարությունը հնարավորություններ է ստեղծում, որպեսզի տեղական գործարարները մուտք ունենան ավելի մեծ շուկաներ»,-նշել է Վ․Սիմոնյանը:
Գործարար համաժողով-ցուցահանդեսին ներկայացվել են Հնդկաստանի դեղագործության ոլորտի հետ գործարար կապերի հաստատման հեռանկարները, այդ երկրում ոլորտի ձեռքբերումները և օրենսդրական կարգավորումները։ Միջոցառման ընթացքում կազմակերպվել են B2B ձևաչափի հանդիպումներ՝ ոլորտի հնդկական և հայկական ընկերությունների միջև։
Նմանատիպ նյութեր
1509 դիտում
15:38 11-11-2019
Երևանում ընթանում է «Հնդկաստան-Հայաստան դեղագործական գործարար համաժողով-ցուցահանդես»-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1202 դիտում
14:22 26-04-2022
Տեղի է ունեցել հայ-հնդկական գործարար համաժողով. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
901 դիտում
13:18 24-12-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով
925 դիտում
12:53 24-12-2024
Երևանում աղբահանության վճարները կհաշվարկվեն ըստ բնակարանների մակերեսի
520 դիտում
12:30 24-12-2024
Հրավառություն իրականացնող կազմակերպությունները պետք է ունենան լիցենզիա. ՆԳՆ