211652_close_icon
views-count2121 դիտում article-date 21:21 04-03-2016

Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը` երկու երկրների Նախագահների մասնակ­ցությամբ

Հայ-ռուսական մշակութային համագործակցության շրջանակում` մարտի 10-ին, Ռուսաստանի պատմության թանգարանում կբացվի «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով քաղաքակրթական ցուցա­հանդեսը: Կներկայացվի ավելի քան 160 ցուցանմուշ` Հայաստանի պատմության թանգարանից, Մայր Աթոռ Սբ Էջմիածնի թանգարաններից և Մ. Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ «Մատենադարանից»: Ցուցադրության հայեցակարգին համապատասխան հրատարակվել է նաև ցուցահանդեսի պատկերագիրքը, որտեղ ներկայացված է հայ ժողովրդի պատմությունն ու մշակույթը վաղնջական ժամանակներից մինչև մեր օրերը, իսկ առանձին բաժնով` Հայոց ցեղասպանության թեման: «Հայաստան. լինելիության լեգենդներ» խորագրով ցուցահանդեսը կբացեն ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանն ու ՌԴ մշակույթի նախարար Վլադիմիր Մեդինսկին՝ երկու երկրների Նախագահների մասնակ­ցությամբ: Ցուցահանդեսը կգործի մինչև ս. թ. հունիսի 13-ը: Գլխավոր հովա­նավորն է «ՌՈՍԳՈՍՍՏՐԱԽ»-ը:

Նմանատիպ նյութեր