Ազգային ժողովի պատգամավորի Mercedes-ը տեղափոխվեց «գաի պլաշադկա». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ ապրիլի 28-ին, Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի ծառայողները Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք են տեղափոխել Mercedes ՏԼ 550 մակնիշի 01 AR 111 համարանիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը չարամտորեն խախտել է ճանապարհային երթևեկության կանոնները, ինչի համար էլ տեղափոխվել է «գաի պլաշադկա»:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նշված ավտոմեքենան հաշվառված է ԱԺ պատգամավոր Գուրգեն Արսենյանի անվամբ:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Գ. Արսենյանի բջջային հեռախոսին պատասխանած անձը հայտնեց, որ ինքը պատգամավորի օգնականն է և ճիշտ են տեղեկությունները, որ ավտոմեքենան գրանցված է Գ. Արսենյանի անվամբ, սակայն այն վարել է ոչ թե պատգամավորը, այլ նրա տղան, ինչպես նաև պատգամավորը տեղյակ է, որ մեքենան որտեղ է գտնվում:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի