2664 դիտում
10:40 28-04-2015
Հեռախոսի պատճառով ինքնասպան եղած զինծառայողի հորը սպառնում են. Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2013թ. դեկտեմբերի 10-ին Խաչիկի զորամասում զոհված, Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Վանիչկա Հովակիմյանի հայրը՝ Արամայիս Հովակիմյանը, դժգոհ է իր որդու մահվան գործով իրականացված դատաքննությունից:
Նա համոզված է, որ որդին ոչ թե ինքնասպանություն է գործել, այլ նրան սպանել են: Ա. Հովակիմյանը դա հիմնավորում է նաև այն փաստով, որ դեպքից հետո ինքնաձիգի փողն ուղղված է եղել Վանիչկայի ոտնաթաթին: Մահացած զինվորի հայրը նաև շեշտում է, որ Վանիչկան 1 տարի և 5 ամիս ծառայել էր, սակայն նրան այդպես էլ արձակուրդ չէին տվել:
«Այդ ընթացքում Վանիչկային արձակուրդ տալու համար ես 3 անգամ զանգել եմ կորպուսի հրամանատարին, մի անգամ էլ մեր գյուղապետն է զանգել, սակայն նրան այդպես էլ արձակուրդ չտվեցին, տղայիս դիակը բերեցին»,-հուզված ասում է Ա. Հովակիմյանը:
Նրա խոսքերով՝ Արարատի և Վայոց Ձորի մարզերի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում նիստերի ժամանակ գումարտակի շտաբի պետ, Էջմիածին քաղաքի բնակիչ Սեթ Սահակյանը սպառնացել է, որ Չինարի գյուղից վերև գտնվող մարտական հենակետերում ինքը շատ ընկերներ ունի, ովքեր Ա. Հովակիմյանի համար խնդիրներ կստեղծեն»:
Նմանատիպ նյութեր
23528 դիտում
09:41 21-02-2017
Ինքնասպան եղած ժամկետային զինծառայողի զորակոչը խախտումներով է եղել. «Ժողովուրդ»
30256 դիտում
14:41 18-03-2015
Երեկ ինքնասպան եղած տղամարդու դուստրն էլ էր ինքնասպան եղել. ավելին՝ նա օրեր առաջ կախված 12-ամյա աղջնակի ազգականն է
2794 դիտում
16:09 04-08-2016
Օբաման իր հորը բնորոշել է որպես «համոզված աթեիստ», իսկ խորթ հորը՝ «մարդ, ով կրոնի մեջ ոչ մի օգուտ չի տեսնում»
Այս բաժնից
2548 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2839 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել