211652_close_icon
views-count7416 դիտում article-date 17:00 28-04-2015

Ապրիլի 29-ին Գագիկ Գինոսյանը ազգային պարի սիրահարներին հրավիրում է Ազատության հրապարակ

Տեղեկանալով, որ ապրիլի 29-ին «Կարին» ավանդական երգի-պարի համույթը միջոցառում է կազմակերպել Ազատության հրապարակում, [b][color=#CC0000]SHAMSHYAN.com[/color][/b]-ը պարզաբանում խնդրեց համույթի գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյանից՝ ինչո՞ւ հենց ապրիլի 29-ին, և ի՞նչ է ծրագրված այդ օրը: «Ընդունված ավանդույթ է՝ ապրիլի 29-ը պարի միջազգային օրն է, և աշխարհի տարբեր երկրներում նշում են այդ օրը: Ընդունված է դա անվանակոչել հունական պարի աստծո՝ Տերփսիխորայի անունով: Մենք փորձում ենք դրան ավելի ազգային երանգ տալ, օգտագործելով առիթը հավաքել ամբողջ պարասեր հասարակությանը»,- ասաց Գագիկ Գինոսյանը՝ հավելելով, որ նախորդ տարիներին փոքրիկ միջոցառումներ եղել են, բայց այս մասշտաբի առաջին անգամն է, դեռ մտահաղացումներ կան որ հաջորդ տարիներին ավելի լայնապասշտաբ կլինի և կընդգրկի ամբողջ մայրաքաղաքը, այս տարի միայն կընդգրկվի ազատության հրապարակը: Որտեղ բոլոր ցանկացողները, պարասերները կկարողանան մեկ անգամ ևս նետվել պարի հորձանուտի մեջ՝ իրենց ազգային ինքնությունը ևս մեկ անգամ գտնելու: Առաջին անգամը չէ, որ իրենք Ազատության հրապարակում կազմակերպում են պարի բաց դաս: Վերջին անգամ՝ Երևան քաղաքի տոնին 5000-ից ավելի մարդ կար, անգամ մեջտեղում հավաքված բեմահարթակը և ձայնի կառավարման կետը խոչնդոտում էին մեծ պարաշրջաններ կառուցելուն: Այս անգամ բեմահարթակը կկառուցվի այնպես, որ այն խոչընդոտ չհանդիսանա: Իսկ հարցին, թե ո՞վ է աջակցում այս լայնամասշտաբ միջոցառմանը, Գագիկ Գինոսյանը պատասխանեց, որ Երևանի քաղաքապետարանը աջակցում է զուտ բեմի կառուցման և սարգավորումների հարցում, այլ աջակցողներ չկան: Մնացածը, ինչպես և 10 տարի շարունակ, իրականացնում է «Կարին» ավանդական երգի-պարի համույթը: [img]/ups/images/0158600001430202703692438.jpg[/img]

Նմանատիպ նյութեր