20680 դիտում
21:51 22-08-2018
«Գութան» փառատոնը մեծ տոն կնվիրի ազգային-ավանդական երգ ու պարի սիրահարներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 24-ին, 19:30 Գաֆէսճեան քանդակների պարտեզում կանցկացվի «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը: Հայ ավանդական երաժշտարվեստի՝ երգարվեստի և պարարվեստի պահպանման, տարածման ու սերնդեսերունդ փոխանցման յուրատեսակ առաքելությունն իր վրա վերցրած փառատոնին այս տարի մասնակցելու են գրեթե երկու տասնյակ ազգային-ավանդական երգի-պարի խմբեր՝ «Ակունք», «Կարին», «Սասնա Ծռեր», «Վան», «Անի», «Մասունք», «Տարոնցիներ», «Նուբար», «Գորանի», «Մարաթուկ», «Արեգ», «Մենք ենք մեր սարերը», «Տավրոս», «Զարթոնք», «Արդվին», «Վարք հայոց», «Ոստան», «Մշո հավքեր», «Մարաթուկցիներ», «Նինահար» համույթները:
Նշենք, որ փառատոնն անցկացվում է ՀՀ վաստակավոր արտիստ Արսեն Գրիգորյանի մտահաղացմամբ և նախաձեռնությամբ, ՀՀ մշակույթի նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ:
«Ժամանակին, երբ մենք պետականություն չենք ունեցել, մեր մշակույթն է պահել մեր ժողովրդին: Այսօր մեր հերթն է պահելու ու պահպանելու մեր ազգային-ավանդական մշակույթը: Մինչև «Գութան»-ի ստեղծումն անցկացվում էին տարբեր ավանդական միջոցառումներ, համերգներ: Բայց մեզ պետք էր փառատոն, որը կունենար որակական ուրիշ մակարդակ: «Գութան»-ին մասնակցում են մեր բոլոր ազգային-ավանդական երգի-պարի խմբերը: Մենք նպատակ ունենք ոչ միայն միավորել նրանց, այլև մեծ բեմերում հանդես գալու հնարավորություն ստեղծել՝ իրենց արվեստը ցուցադրելու և հղկելու համար»,-նշում է փառատոնի մտահղացման հեղինակ Արսեն Գրիգորյանը (Մրո):
Այս համատեքստում փառատոնի կազմակերպիչների համար ակնհայտ է իրադարձության սպասված ու հաջողված լինելը: Փառատոնը մեծ արձագանք է ստացել, օրինակ, նախորդ տարի միջոցառման մասնակից է դարձել 5000 մարդ: Միջոցառման կազմակերպիչները վերահաստատում են՝ իրադարձությունը մշտապես բաց է լինելու հանրության համար.ինչպես և նախորդ տարիներին, այս անգամ ևս փառատոնի մուտքն ազատ է լինելու:
Արդեն 5-րդ տարին է անցկացվող մշակութային իրադարձության մեկնարկը կազդարարվի յուրահատուկ ձևով:
Օգոստոսի 22-ից յուրաքանչյուր խումբ Երևանի որևէ վարչական շրջանում հանդես է գալու համերգով, իսկ օգոստոսի 23-ին Գաֆէսճեան քանդակների պարտեզից (Կասկադ) դեպի Հյուսիսային պողոտա ֆլեշմոբ կկազմակերպվի, որին կմասնակցեն փառատոնի մասնակից երգի ու պարի խմբերը, կներկայացնեն նաև գեղարվեստական համարներ:
Փառատոնի ընթացքում ցուցադրվելու են նաև մեր անցյալի հայ երգի ու պարի երախտավորների կյանքին ու գործին վերաբերող ֆիլմեր՝ արժևորելով նրանց ծավալած գործունեությունն ու մեզ փոխանցած ավանդը: Փառատոնի կազմակերպիչները հույս ունեն, որ ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ այս տարի «Գութան»-ը կանցկացվի նաև Արցախում:
Նշենք, որ «Գութան» Հայաստանի ազգային-ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնն իրականացվում է 2014 թվականից:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
8441 դիտում
15:43 08-08-2018
Կանցկացվի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի ամենամյա փառատոնը
3866 դիտում
11:10 18-08-2019
Այս տարի «Գութան» Հայաստանի ավանդական երգի-պարի 6-րդ փառատոնը նվիրվում է Կոմիտաս Վարդապետի ծննդյան 150-ամյակին
2115 դիտում
19:22 29-09-2014
«Գութան» ազգագրական երգի-պարի փառատոնը՝ Գաֆէսճեան քանդակների պարտեզում
Այս բաժնից
955 դիտում
23:38 24-12-2024
Երեւանի քաղաքային իշխանությունը անհիմն թանկացումների մասին հերթական որոշումն ընդունեց. Հայկ Մարության
868 դիտում
22:50 24-12-2024
Մալխասն իր ջազով ստեղծել է Երևան, որը հիշեցնում է մեր հարուստ մշակույթը․ Տիգրան Ավինյան