Ռուս հաքերները մուտք են գործել Օբամայի էլեկտրոնային փոստ
Ըստ The New York Times-ի՝ ռուս հաքերների կողմից հարձակման է ենթարկվել ԱՄՆ պետդեպարտամենտի էլեկտրոնային համակարգը, ինչի արդյունքում գողացվել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի էլեկտրոնային նամակները։
Հաքերներին հաջողվել է ստանալ ԱՄՆ նախագահի հանդիպումների օրակարգն, ինչպես նաև Բարաք Օբամայի կողմից ստացված կամ ուղարկված էլեկտրոնային նամակները։
Լրագրողների հետ զրույցում պաշտոնյաները հրաժարվել են մեկնաբանել և բացահայտել նախագահի նամակների թիվը, որոնք հաքերների կողմից հարձակման են ենթարկվել: