Շենգավիթի «Հայ փոստ»֊ում բավականին լուրջ իրավիճակ էր ստեղծվել․ Ժողովուրդ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մայիսի 29-ին, Շենգավիթ վարչական շրջանում գտնվող թիվ 0086 «Հայ փոստ» բաժանմունքում բավականին լուրջ իրավիճակ էր ստեղծվել: Բանն այն է, որ ոստիկանները նշված հասցեից դուրս էին բերել մի երիտասարդի և սկսել խուզարկել նրան: Ավելի ուշ հավաքվածները ճանաչել են երիտասարդին, ով Չարբախի բնակիչ 30-ամյա Սիմոնն է եղել, ում մոտ հայտնաբերել են թմրանյութի նմանվող դեղահաբեր: Այդ պահին Սիմոնն ասել է, թե դա իր հասցեով են ուղարկել, բայց ինքը չգիտի՝ ով է ուղարկել: Տեղեկությունը հաստատեցին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: Կատարվում է հետաքննություն»:
Մանրամասները կարդացեք թերթի այսօրվա համարում: