Լուսանկարչական ցուցահանդես Թեքեյան Կենտրոնում
Ապրիլի 27-ին «Թեքեյան Կենտրոն» հիմնադրամի, Հայ լուսանկարիչների ազգային ասոցիացիայի եւ PhotoPodium.com-ի հովանավորությամբ կբացվի «Հիշողություն» խորագիրը կրող միջազգային լուսանկարչական ցուցահանդեսը` նվիրված Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին:
Ներկայացված են 5 երկրի՝ Հայաստանի, Վրաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Սիրիայի 31 լուսանկարչի աշխատանքներ: