211652_close_icon
views-count950 դիտում article-date 18:00 25-04-2015

Երևանի ու Ամմանի քաղաքապետերը մայրաքաղաքում ձիթենի են տնկել

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու պաշտոնական այցով Երևանում գտնվող Հորդանանի Հաշիմյան Թագավորության մայրաքաղաք Ամմանի քաղաքապետ Աքել Բիլթաջին 140-ամյա ձիթենի են տնկել Երևանի պատմության թանգարանի հարևանությամբ: Ամմանի քաղաքապետը նկատել է, որ այս ձիթենին քրիստոնեությունը պաշտոնապես առաջինը ընդունած Հայաստանի համար առանձնահատուկ խորհուրդ ունի, քանի որ բերված է Քրիստոսի մկրտավայրը դարձած Հորդանան գետի ափից: Նա նաև համոզմունք է հայտնել, որ ձիթենին կդառնա Երևանի ու Ամմանի միջև հաստատված համագործակցության յուրօրինակ խորհրդանիշ: Այնուհետ քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ Աքել Բիլթաջին շրջել է նաև Երևանի քաղաքապետարանի ճեմասրահում, ծանոթացել «Հիշում եմ և պահանջում. Վերածնունդ» խորագրով ցուցահանդեսի շրջանակում ներկայացված ցուցանմուշներին: Տարոն Մարգարյանն ընդգծել է, որ Հայոց Ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումների շրջանակում բացված այս ցուցահանդեսի նպատակը մինչև 1915 թվականը և դրանից հետո Երևանը ներկայացնելն է, այդ թվում փախստականների համար ապաստարաններ ստեղծելու, մեծագույն աղետի հետևանքները վերացնելու, Երևանի վերակառուցման և վերածննդի համատեքստում:

Նմանատիպ նյութեր