3630 դիտում
20:43 25-04-2015
Հրապարակվել են Եվրոպայի ամենապահանջված ավտոմեքենաները
Ինչպես տեղեկացնում է «lenta.ru»-ն, «JATO Dynamics» հետազոտական ընկերության կողմից հրապարակվել են Եվրոպայում ամենամեծ պահանջարկ ունեցող լավագույն տաս մեքենաները:
Ըստ ընկերության՝ մարտ ամսին վաճառքի ցուցանիշով առաջին տեղում եղել է «Volkswagen Golf»-ը՝ 56269 մեքենա (+0,1%):
Վաճաքի ցուցանիշով երկրորդ տեղում հայտնվել է «Ford Fiesta»-ն, որի իրացումն աճել է 7,3%-ով, հասնելով 47686 ավտոմեքենայի: Դրան հաջորդում է «Opel/Vauxhall Corsa»-ն՝ իր 40862 մեքենաներով (+20,7%), իսկ 4-րդ և 5-րդ տեղերը համապատասխանաբար զբաղեցրել են «Renault Clio»-ն՝ 36217 միավորով (+11,6%) և «Volkswagen Polo»-ն՝ 33421 օրինակով (+9,1%):
Եվրոպայում ամենավաճառվող մեքենաների թոփ 10-յակի մեջ են մտել նաև
«Ford Focus»-ը (32298 հատ, +5,2%), «Nissan Qashqai»-ը (31499 հատ, +12,8%), «Peugeot 208»-ը (27374 հատ, +3,6%), «Audi A3»-ը (24909 հատ, +14,9%) և «Opel/Vauxhall Astra»-ն (23546 հատ, −2,6%):
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2548 դիտում
18:52 03-11-2024
130 տարվա մեջ առաջին անգամ Ճապոնիայի Ֆուձիյամա լեռան վրա առկա չէ ձնածածկույթ
2839 դիտում
17:11 03-11-2024
Վանում մոտ մեկ տոննա կշռող ուրարտական բազալտե արձան է հայտնաբերվել